Ես կարող եմ փարատել բոլոր մտահոգությունները, եթե խոսում ենք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է. վերջակետ դրեք սրան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել ՌԴ գիտությամբ:

«Ինձ համար մութ չբացահայտված դրվագներ չկան ապրիլյան պատերազմի հետ կապված: Հանձնաժողովն իր աշխատանքում որոշ չափով ավելի խորանալով լրացրել է այն ամենը, ինչ եղել է այն ժամանակ: Որոշ բաներ իրենք ինձ հիշեցրեցին, որոշ բաներ մենք փոխադարձ քննարկման ընթացքում փոխլրացրեցինք:Այդ ամենը կբերի հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ պնդմանը, որ Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես նախկինում էլ ասել եմ, որ եթե Արցախի հետ մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պետք է պայքարենք: Այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ: Եթե խոսքը փաստաթղթերի մասին է, ապա դրանք եղել են միայն ու միայն բանակցելու համար: Իսկ տաևրածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ որեւէ մեկը երբեւէ խոսակցություն չի ունեցել»:

Ես ռուսաստանցի գործընկերների հետ քննարկել եմ ՌԴ-ի եւ 2016-ի ապրիլյան իրադարձությունների կապի հարցերը. Փաշինյան