Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Իրբիցկի շրջանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երկնաքար ընկնում: Տեսանյութը հրապարակել է Vkontakte սոցիալական ցանցի օգտատեր Իլյա Յանկովսկին, հայտնում է РИА Новости-ն:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երկնաքարը մեծ արագությամբ թռչում բնակավայրի վրայով, ինչի հետևանքով վառ բոց է առաջանում:

 

Երկնաքարն ընկել է Եկատերինբուրգի ժամանակով 03:13-ին: Երևույթը հնարավոր էր տեսնել Սվերդլովսկի, Տյումենի, Օմսկի, Չելյաբինսկի և Կուրգանի մարզերում: