ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված 14 մեքենաներից 11 այսօր արդեն Գյումրիում էին՝ 4 բազմաֆունկցիոնալ և 7 աղբատար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը:

«Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված «Գրեյդեր»-ը և կառավարության հետ համատեղ իրականացված մեկ այլ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված էքսկավատոր-ամբարձիչը Գյումրի բերվել էին դեռ նախորդ տարի:

Եվս երկու մեքենա՝ փոշեկուլ և էքսկավատոր-ամբարձիչ, առկա մեքենայական պարկը կհամալրեն առաջիկա օրերին»,-գրել է նա: