62 տարեկանում մահացել է հայտնի քանդակագործ, նկարիչ եւ հասարակական գործիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ Արամ Գրիգորյանը:

Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Իմ Սիբիրը» կոմպոզիցիան, Քրիստոսի ծննդյան 2000-ամյակին նվիրված խաչքարը, Նովոսիբիրսկում ճարտարապետ Կրյաչկովի հուշարձանը, Չիտայում «Սեր եւ հավատարմություն» հուշարձանը:

Արամ Գրիգորյանը ծնվել է Երեւանում 1957 թվականի հունիսի 30-ին: Ապրել եւ աշխատել է Նովոսիբիրսկում 1985 թվականից: