Նավթային մագնատ հայազգի Նուբար Գյուբենկյանի նախագծով պատրաստված ավտոմեքենան աճուրդի է հանվելու:

Գյուլբենկյանը նախագծել է 1947 Silver Wraith-ը եւ դիմել Rolls-Royce ընկերությանը, սակայն այն մագնատին մերժել է:

73-ամյա ավտոմեքենան արտասովոր շերտաձողեր ունի, կոր թափք եւ զարմանալի քառակուսի հողմապակի: Անգամ ինքը՝ բիզնեսմենը խոստովանել է, որ վստահ չէր պատրաստի արտադրանքի հարցում, հայտնում է Daily Mail-ը: 

1965 թվականին ելույթ ունենալիս Գյուբենկյանն ասել է. «Ես զգում էի, որ ժամանակակից ավտոմեքենան պետք է շրջահոսուն, կոր լինի եւ այնպիսի տեսք ունենա՝ ասես նախագծված է մեկի կողմից, ով երբեք չի տեսել ձիակառքերը եւ ում խնդիրն է թափք ստեղծել ներքին այրման շարժիչի շուրջը»:

Վերջերս ավտոմեքենան վերականգնվել է, ինչը տերերին արժեցել է 200 հազար ֆունտ սթերլինգ: Ավտոմեքենայի տերը նախատեսում է այն մարտի 7-ի աճուրդին դնել 30 հազար ֆունտով:

Հիշեցնենք, որ 1966 թվականի Mercedes-Benz 600 լիմուզինը, որը պատրաստվել է Գյուլբենկյանի պատվերով, անցյալ տարվա սեպտեմբերին դրվել էր Sotheby’s-ի աճուրդում: