Իրանը սկսել է տիեզերական պատիճախցիկներ մշակել տիեզերագնացների համար, հայտնել է երկրի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Զավադ Ազարի Զահրոմին, փոխանցում է РИА Новости-ն` վկայակոչելով ISNA-ն:

«Այսօր մենք պատրաստ ենք հայտարարել այդ մասին: Այսօր մենք Գիտությունների նախարարության գիտահետազոտական կենտրոնին հանձնարարել ենք երեք տարվա ընթացքում մեզ համար 5 տիեզերական պատիճախցիկ պատրաստել, որպեսզի հնարավոր լինի մարդուն 190 կիլոմետրանոց ուղեծիր հասցնել»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ նախարար Զահրոմին ասել էր, որ Իրանը մտադիր է իր տիեզերագնացին ուղարկել տիեզերք, բայց Թեհրանին անհրաժեշտ կլինի այլ երկրների օգնությունը: Իր հերթին, իրանական տիեզերական գործակալության ղեկավար Մորտեզ Բարարին հայտնել էր, որ մտադիր է բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ` իրենց տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան ուղարկելու հարցով: