Համաշխարհային տուրիստական կազմակերպության (UNWTO) համաձայն՝ Հայաստանը աշխարհի ամենաարագ աճող տուրիստական ուղղությունների ցուցակում զբաղեցրել է 12-րդ տեղը, փոխանցում է The Independent-ը: 

Ըստ UNWTO-ի զեկույցի՝ 2019 թվականին արտասահմանյան ուղեւորությունները հասել են 1,5 մլրդ նիշի, ինչը 4 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին:

Ավելի մեծ աճ է գրանցվել Մյանմարում՝ 40,2 տոկոս, երկրորդ տեղը զբաղեցնում է Պուերտո Ռիկոն (31,2 տոկոս): Երրորդ տեղում է Իրանը՝ 27,9 տոկոս աճով:

Հայաստանը 14,4 տոկոս աճով ցուցակում 12-րդ տեղն է զբաղեցրել Հարավային Կորեայի հետ (14,4 տոկոս), ընդ որում՝ առաջ անցնելով Թուրքիայից (14,0 տոկոս), Բոսնիա եւ Հերցեգովինայից (13,7 տոկոս):