Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում այսօր՝ փետրվարի 5-ին, «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստին քննվող ննախկինում ներկայացված միջնորդությունը դատարանը մերժեց։

Նշենք, որ այսօրվա նիստին քննվում են ինչպես նախորդ նիստերին հետաձգված այնպես էլ ներկայումս ներկայացվող միջնորդությունները։

Այս միջնորդությունը, որը մերժվեց այն էր, որ այս գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերը նախկինում պաշտպանող Հայկ Ալումյանը 2017 թվականն միջնորդել էր սույն գործով դիմել ՍԴ՝ պարզելու ՀՀ ՔՕ 8-րդ գլխի (Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները) ՀՀ Սահմանադրության համապատասխանությունը։

Նշենք, որ նախորդ դատական մի քանի նիստերին հարցաքննվել են այդ գործով ամբաստանյալները։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: