Եվրահանձնաժողովը ներկայացրել է Եվրամիության ընդլայնման հարցով նոր քաղաքականությունը՝ նշելով, որ հետագայում ԵՄ կազմում Արեւմտյան Բալկանների երկրների ընդունումը միության աշխարհառազմավարական նպատակն է: Բացի այդ, նոր քաղաքականությունը հնարավորություն կտա չեղարկելու ԵՄ-ին այն պետությունների անդամակցման մասին բանակցությունները, որոնք չեն կատարում անհրաժեշտ պայմանները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես ասվում է ԵՀ հայտարարության մեջ, «բանակցային գործընթացին դինամիկա հաղորդելու համար ԵՀ-ն առաջարկում է խմբավորել բանակցային գլուխները 6 թեմատիկ բլոկերով»:

«Դրանք են հիմնարար հիմքերը, ներքին շուկան, մրցունակությունն ու ինքլյուզիվ աճը, էկոլոգիական օրակարգնու կայուն կապերը, ռեսուրսներն ու գյուղատնտեսությունը, արտաքին կապերը»,- պարզաբանել է ԵՀ-ն:

Ընդհանուր առմամբ, բանակցային գործընթացը կսկսվի հիմնարար հիմքերի հարցով բլոկի բացումից եւ կավարտվի դրանով:

ԵՀ-ում նշել է նաեւ, որ դա «կարագացնի ԵՄ-ին անդամակցության պրոցեսը՝ այն ավելի հուսալի դարձնելով, ավելի ուժեղ ղեկավար կազմով, ավելի դինամիկ ու կանխատեսելի»:      

Ընդլայնման հարցով ամենաէական փոփոխությունը անդամակցության մասին բանակցությունները դադարեցնելու հնարավորությունն է:

«Բանակցությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել որոշակի ոլորտներում կամ, ավելի լուրջ դեպքերում, կարող են լիովին դադարեցվել: Եվ այն գլուխները, որոնք արդեն իրականացվել են, կրկին կբացվեն բանակցությունների վերականգնման դեպքում: Ավելի սերտ ինտեգրումից ստացվող շահերը, օրինակ՝ հասանելիություն ԵՄ ծրագրերի նկատմամբ, կարող են ժամանակավորապես դադարեցվել կամ հետ կանչվել, իսկ ԵՄ ֆինանսավորման ինտենսիվությունն ու ծավալը կարող են նվազել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այդպիսով, եթե այդ նախաձեռնությունը հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից, ապա Բրյուսելը կարող է հրաժարվել ընդունել երկրներին, որոնց հետո արդեն բանակցություններ է սկել: Օրինակ, Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ են սկսվել 2005 թվականից, սակայն այդ պրոցեսը սառեցված վիճակում է արդեն մի քանի տարի ԵՄ պետությունների, առաջին հերթին՝ Ֆրասնիայի եւ Գերմանիայի հետ անհամաձայնության պատճառով: