World Car of the Year (WCOTY)-2020 մրցույթի կազմակերպիչները հայտնել են եզրափակչի մասնակիցների հիմնական ցուվակը եւ նշել են «Տարվա սպորտքար», «Տարվա քաղաքային ավտոմեքենա», «Լավագույն լյուքսային ավտոմեքենա» եւ «Տարվա դիզայն» անվանակարգերում հաղթելու հավակնորդներին։ Մրցույթի հաջորդ փուլը տեղի կունենա Ժնեւի ավտոսրահում, որտեղ 86 մարդուց բաղկացած ժյուրին կհրապարակի գլխավոր մրցանակի երեք թեկնածուների վերջնական կարճ ցուցակը, հայտնում է Motor-ը։

«Տարվա լավագույն ավտոմեքենա» մրցանակի հավակնորդներին ընտրել են 29 թեկնածուներից։ Այժմ ցուցակը կրճատվել է մինչեւ տասը։ Դրանք են՝ Hyundai Sonata-ն, Kia Soul EV-ը, Kia Telluride-ն, Range Rover Evoque-ն, Mazda3-ը, Mazda CX-30-ը, Mercedes-Benz CLA-ն, Mercedes-Benz GLB-ը, Volkswagen Golf-ը եւ Volkswagen T-Cross-ը։.

«Լավագույն քաղաքային ավտոմեքենա» անվանակարգում մրցանակը կարող են շնորհել Kia Soul EV-ին, Mini Electric-ին, Peugeot 208-ին, Renault Clio-ին կամ Volkswagen T-Cross-ին։ «Տարվա սպորտքարի հավակնորդ են BMW M8-ը, Porsche 718 Spyder/Cayman GT4-ը, Porsche 911-ը, Porsche Taycan-ը եւ Toyota GR Supra-ն։

Բոլոր անվանակարգերի մեքենաները կարող են հավակնել «Տարվա դիզայն» մրցանակին, իսկ «կանաչ» ավտոմեքենաների համար առանձին մրցանակ այս տարի չի նախատեսվել։

WCOTY-2019 մրցույթի հաղթողներ են ճանաչվել Jaguar I-Pace-ը («Տարվա համաշխարհային ավտոմեքենա»), Audi A7-ը («Լավագույն լյուքսային ավտոմեքենա»), McLaren 720S-ը («Տարվա սպորտքար»), Jaguar I-Pace-ը («Տարվա կանաչ ավտոմեքենա»), Suzuki Jimny-ն («Տարվա քաղաքային ավտոմեքենա») եւ կրկին Jaguar I-Pace-ը («Տարվա դիզայն»).