Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եւ Կատալոնիայի առաջնորդ Կիմա Տորրան պայմանավորվել են այս ամիս սկսել կառավարությունների միջեւ երկխոսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին Բարսելոնայում Տորրայի հետ հանդիպումից հետո հայտնել է Սանչեսը:

«Եկել է առաջ շարժվելու ժամանակը: Իրավիճակը արագ չի փոխվի, խոսքը երկար տարիներ շարունակվող ճգնաժամաի մասին է»,- ասել է նա:

Իսպանիայի վարչապետի խոսքով՝ կոնֆլիկտները կարգավորելու համար հարկավոր է երկխոսություն վարել: «Կառավարությունն առաջարկում է երկխոսություն սկսել: Մենք պայմանավորվել ենք առաջին հանդիպումն անցկացնել այս ամիս: Գիտեմ, որ ճանապարհը հեշտ չի լինելու: Կան խորը վերքեր, որոնք հեշտ չեն ապաքինվում: Ես կողմ եմ Կատալոնիայի ինքնակառավարմանը»,- հավելել է նա: