Lamborghini-ի պատմական Polo Storico ստորաբաժանումը Փարիզում դասական ավտոմեքենաների Rétromobile ցուցահանդեսում ներկայացրել է Miura-ի հազվագյուտ տարբերակը, գրում է Motor-ը։

SVJ շարքն ուներ ընդամենը չորս նմուշ, իսկ ոգեշնչման աղբյուր նրա համար դարձել է փորձնական երկդռնանի P400 Jota-ն, որը 1970թ․ պատրաստվել էր Lamborghini-ի թեսթ-վարորդ Բոբ Ուոլասի կողմից։

Փարիզում ցուցադրված Lamborghini Miura SVJ-ը, անվադողերի «4860» համարով, 1973թ․ ստեղծվել է գերմանացի ավտոարշավորդ Հուբերտ Հանեի համար, որն այն ժամանակ ապրանքանիշի պաշտոնական ներկրողն էր։ Ի սկզբանե սպորտքարը սեւ է եղել, սեւ-սպիտակ կաշվե թափքով, սակայն 1977թ․ Հանեն մեքենան արծաթագույն է ներկել։ Այն մինչեւ 2000թ․ մնացել է Գերմանիայում, այնուհետեւ հայտնվել է ճապոնացի կոլեկցիոների մոտ։ Այդ ժամանակվանից Miura SVJ-ն երբեք հանրությանը չի ներկայացվել։

Սպորտքարի վերականգնման աշխատանքները Polo Storico-ի մասնագետները սկսել են արխիվային գրառումների, նշումների եւ լուսանկարների ուսումնասիրությունից։ Հասանելի նյութերի մանրամասն վերլուծությունը թույլ է տվել վերականգնել մեքենայի սկզբնական վիճակը եւ բառացիորեն «պահածոյացնել» այն։

2018թ․ Polo Storico-ն ավարտել է Miura SVR-ի միակ գոյություն ունեցող նմուշի վերականգնման աշխատանքները։ Հազվագյուտ ավտոմեքենան 1974թ․ նախկին սեփականատեր Հայնց Ստրաբերի պատվերով պատրաստվել է մրցարշավային P400 Jota-ի հատկանիշներին համապատասխան։ Կուպեի վերանորոգումը 19 ամիս է տեւել։