Թունիսում Միավորված Ազգերի Կազմակերպության մշտական ներկայացուցիչ Մոնսեֆ Բաթին ազատվել է աշխատանքից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ֆեյսբուքյան պաշտոնական էջում երկրի ԱԳՆ հայտարարությանը:

«Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է, որ թունիսցի դեսպանին, Նյու Յորքում Միացյալ Ազգերի Կազմակերպության մշտական ներկայացուցչին պաշտոնից ազատելը պայմանավորված է պրոֆեսիոնալ պատճառներով, որոնք կապված են պարտավորությունները ցածր որակով կատարելու եւ քննարկվող կարեւոր հարցերում նախարարության հետ համագործակցության ու համակարգման բացակայության հետ: Անվտանգության Խորհրդում Թունիսի՝ ոչ մշտական անդամի կարգավիճակը պահանջում է խորհրդատվությունների անցկացում եւ նախարարության հետ գործողությունների նախնական համակարգում Թունիսի սկզբունքային դիրքորոշումներին համապատասխան ազգային շահերը պաշտպանելու համար»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդել է Mosaique FM ռադիոկայանը՝ հղում անելով Թունիսի նախագահ Քաիս Սաիդի վարչակազմում աղբյուրներին, Բաթիի հեռացման պատճառը «արտաքին գործերի նախարարության եւ արաբական ու մահմեդական երկրների ներկայացուցիչների հետ համակարգման (գործողությունների) բացակայությունն է» բանաձեւի շուրջ աշխատելիս, որը վերաբերում է պաղեստինա-իսրայելյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ այսպես կոչված «դարի գործարքին», որն առաջարկվել է հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Մոնսեֆ Բաթին պրոֆեսիոնալ դիվանագետ է: 2019 թվականին, երբ նա արդեն ավարտել էր դիվանագիտական կարիերան, նրան խնդրել էին վերադառնալ ԱԳՆ ՄԱԿ-ում Թունիսը ներկայացնելու համար այն ժամանակաշրջանում, քանի դեռ Թունիսի Հանրապետությունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ է 2020-2021 թվականներին: