Ֆրանկֆուրտի թյունինգային Keyvany ատելյեի մասնագետները կատարելագործել են Lamborghini Urus-ը՝ դարձնելով այն ավելի ագրեսիվ, թեթեւ եւ արագ, գրում է Motor-ը։

Lamborghini Urus-ի թյունինգային տարբերակը նույնիսկ ստացել է սեփական անունը՝ Keyrus։ Իտալական սուպերքրոսովերը առանց այդ էլ բավական տպավորիչ տեսք ուներ, սակայն ֆրանկֆուրտյան մասնագետները կանխամտածված այն վերածել են, իրենց խոսքերով ասած, «խելահեղության»։ Սրա հետ դժվար է չհամաձայնել՝ անկյունային «Ուրուսա» թափքը զարդարել են չներկված կարբոնից հսկայական քանակի դեկորատիվ տարրերով, որոնք պատված են թափանցիկ լաքով։

Ամբողջությամբ ածխապլաստիկից են արված թափքի կափարիչը եւ հետին տեսարանի հայելիների կորպուսները։ Հսկայական 24 դյույմանոց անվային դիսկերը կարբոնից կենտրոնական վահանով են։ Գերմանացիները հատկապես հպարտանում են լրացուցիչ դիոդային լուսատեխնիկայով, որը կրկնում է շարժիչի գործարկման լույսերի Y-աձեւ նկարը։ Սակայն Keyvany-ում միայն արտաքին կատարելագործմամբ չեն բավարարվել։ Սուպերքրոսովերի քառալիտր V8 բիոտուրբոշարժիչի հզորությունը մեծացել է՝ 650-ից հասնելով 820 ձիաուժի, պտտվող պահը 850-ից հասել է 1100 նյուտոն/մետրի։

Արդյունքում թյունինգային Urus-ը, տեղից պոկվելով, 3,3 վայրկյանում 100 կմ/ժ արագություն է հավաքում, իսկ առավելագույն արագությունը հասել է 325 կմ/ժ-ի՝ նախկին 305-ի փոխարեն։ Ավտոմեքենայի ներքին հարդարանքը դեղնա-սեւ գույներով է եւ զարդարված է ածխապլաստիկային վահանակներով։ Հայտնի է, որ Lamborghini ընկերությունը նույնպես աշխատում է Urus-ի էքստրեմալ տարբերակի վրա, որը կարող է ստանալ Performante անվանումը։ Ենթադրվում է, որ «լիցքավորված» սուպերքրոսովերը կտարբերվի բազային տարբերակից նկատելի նվազեցված քաշով, կատարելագործված աերոդինամիկայով եւ շարժիչի մեծացված հզորությամբ, սակայն ավտոմեքենայի շնորհանդեսի ամսաթիվը դեռեւս գաղտնիք է մնում։