Եվրամիությունը պետք է փրկի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ` չնայած Միացյալ Նահանգների ճնշմանը: Այս մասին երկուշաբթի օրը ԱԷՄԳ-ի միջուկային անվտանգության միջազգային համաժողովին հայտարարել է Իրանի փոխնախագահ եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ժամանակն է եկել, որպեսզի Եվրոպան ստանձնի ԳՀՀԾ-ի հիմնական խաղացողի իր դերը` միջուկային գործարքը փրկելու համար` կատարելով իր պարտավորությունները եւ անտեսելով ԱՄՆ-ի ճնշումը», - ասել է Սալեհին Վիեննայում ունեցած ելույթի ժամանակ: