Չինաստանում հայտնված նոր կորոնավիրուսը «տագնապահարույց» իրավիճակ է ստեղծում, որը քննարկվելու է ԵՄ երկրների առողջապահության նախարարների հատուկ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է ճգնաժամային կարգավորման եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը՝ նշելով, որ վիրուսը մեծ արագությամբ է տարածվում եւ «լուրջ վտանգ է ներկայացնում հանրային առողջապահությանը», փոխանցում է AP-ն:

Նա հավելել է, որ առողջապահության նախարարների  հանդիպումըբ տեղի է ունենալու հինգշաբթի եւ օգնելու է ԵՄ անդամ պետությունների գործողությունների համակարգմանը:

Եվրահանձնաժողովն ավելի վաղ 10 մլն եվրո էր հատկացրել վիրուսի հետազոտման համար: Լենարչիչն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի Չինաստանին օգնություն առաջարկել հիվանդության դեմ պայքարում: Նրա խոսքով՝ համաճարակի սկզբից ԵՄ ավելի քան 500 քաղաքացիներ բերվել են մայրցամաք: