Ապրիլի 24-ին Վերսալի պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ կանցկացվի:

Պալատի պաշտոնական կայքում ասվում է, որ Վերսալի Թագավորական մատուռում կհնչի հայ ազգի եւ նրա բազմադարյա պատմության ձայնը:

Շուշան Սիրանոսյանը, Աստղիկ Սիրանոսյանը, Վարդան Մամիկոնյանը եւ Մելոդի Լուլեջյանը կկատարեն Առնո Բաբաջանյանի տրիոն եւ Կոմիտասի ու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: