Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը մեկնաբանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:

«Չեմ կարծում, թե դա խելամիտ հայտարարություն է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց դատախազը:

Հրաժարվելով մեկնաբանել հիմնական գործը՝ դատախազը կասկածի տակ դրեց այն պնդումը, որ դրանում կան նյութեր, որոնք կարող են բացահայտել 10 մարդու մահվան մեջ մեղավորներին, քանի որ դա կլիներ հանցանքի քողարկում:   

Մեկնաբանելով այն, որ դատախազները ժամանակին հրաժարվել են 300.1 հոդվածով քրեական հետապնդումից՝ Գեւորգ Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ այժմ պաշտպանության եւ մեղադրող կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում իրավական նորմերը, իսկ դատախազների գործողություններն ընդհանրապես չեն կարող նախադեպ լինել: «Դատախազները հրաժարվել են հետապնդումից, քանի որ արարքի նկարագրությունն այնտեղ այլ է եղել, իսկ այժմ այլ է: Կա գործողություններում հակադրություն: Դա չի նշանակում, թե մեղադրանքից հրաժարումն անօրինական է եղեկ»,- ասաց Բաղդասարյանը:

Ընդ որում, նա չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե ԵԽԽՎ-ն ժամանակին նախկին ՔՕ 300-րդ հոդվածում ամրագրված նորմն անորոշ է համարել: Ընդ որում, ինչպես նշեց դատախազը, նոր ՔՕ 300.1 հոդվածի «կատարելագործված» տարբերակը լավացնում է մեղադրյալի դրությունը, քանի որ նեղացնում է արարքների շրջանակները, որոնք կարող էին իրավախախտում համարվել: