Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ անդամ-երկրների դեսպանների հետ։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում ամփոփվել են առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտների, Համագործակցության տարածքում անվտանգության ապահովման, միջազգային ասպարեզում ԱՊՀ երկրների դիրքերի ամրապնդման հետ կապված 2019թ․ աշխատանքի արդյունքները։ Որոշվել են բազմապլան փոխգործունեության հետագա քայլերը։

Մասնակիցները նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդիական թեմաների շուրջ կարծիքներ են փոխանակել։