Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 12-ին, հարցաքննվելու են գործով տուժող Գագիկ Մկրտչյանին բուժօգնություն ցուցաբերած հիվանդանոցի բուժաշխատողները։ Նշենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալներից մեկի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդել էր, որ գործով տուժող Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմագիրը դատարանը վերցնի տվյալ բուժհաստատությունից կամ ՀՔԾ-ից։

Դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը քննում էր նախորդ նիստերին ներկայացրած այն միջնորդություններին, որոնց դատարանը չի անդրադարձել։ Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: