Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով նիստին հարցաքննվող վկա-բժիշկները գործով տուժող Գագիկ Մկրտչյանն ունեցել է ձախ կողի վնասվածք, որի պատճառով ճարպը դուրս էր եկել մարմնից։

Գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հարցրեց գործով վկա, «Հերացու» անվան առաջին հիվանդանոցի բժիշկ Կոստանյանին՝ արդյոք Մկրտչյանը ունեցել է կողային հատվածների վնասվածքներ: Բժիշկը պատասխանեց՝ Մկրտչյանի մոտ նկատել է, որ ձախ կողմի վնասվածքի պատճառով ճարպը դուրս է եկել մարմնից. «Շփվել եմ շատ կարճ, հարցին թե լավ է իրեն զգում, Մկրտչյանը գլխով է պատասխանել»։

Գործով մյուս վկա-բժիշկը Արսեն Ազիզբեկյանն ասաց, որ ինքն է ընդունել Գագիկ Մկրտչյանին, նա եղել է պատգարակի վրա, սակայն դժվարանում է պատասխանել՝ արդյոք նրա գիտակցությունը տեղում է եղել, թե ոչ. «Ձախ նախաբազկի վերքեր էր։ Բայց կորտվածքի տեսակներ կար՝ չկար, չեմ հիշում։ Վերքերի մանրամասն զննություն ենք անցկացրել։ Մանրամասները չեմ հիշում, քանի որ բավական երկար ժամանակ է անցել։

Հարցին՝ Մկրտչյանի ձեռքի վնասվածքն ինչպիսի՞ն էր, վկան ասաց. «Մանրամասները չեմ հիշում»։ Հարցին՝ վերջին անգամ ինքը ե՞րբ է նրան տեսել, վկան ասաց. «Հստակ չեմ կարող ասել։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: