Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) կոչ է արել չղեկավարվել քաղաքական նկատառումներով: Այս մասին նա ասել է Վիեննայում ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Mehr-ը:

Նա ԱԷՄԳ-ի հետ Իրանի հարաբերությունները գնահատել է «լավ հարաբերություններ, որոնք հիմնված են փոխըմբռնման վրա»՝ նշելով, որ ԱԷՄԳ որոշումները չպետք է կախված լինեն քաղաքական պատճառներից: Նա հույս է հայտնել, որ գործակալության հետ Իրանի համագործակցությունը նախկինի պես կշարունակվի: