Bentley ընկերությունը հրապարակել է նոր էքսկլյուզիվ մոդելի՝ 2 մլն դոլար արժողությամբ Bacalar անվանումը ստացած կաբրիոլետի առաջին թիզերը, հաղորդում է Autonews-ը: Այն անվանվել է ի պատիվ Մեքսիկայում հայտնի զբոսաշրջային կենտրոնի:

Կաբրիոլետը մշակվել է Mulliner ատելիեի մասնագետների կողմից, որը կստեղծի եզակի թափքով ավտոմեքենան 2002 թվականից ի վեր առաջին անգամ:

Նախնական տվյալներով՝ Bacalar-ն իրենից կներկայացնի բարկետտա տեսակի թափքով մեծ ավտոմեքենա: Նորույթը կստանա Bentley EXP 100 GT 6 մետրանոց էլեկտրական կոնցեպտի մի շարք ոճային լուծումներ, որը թողարկվել էր ամռանը՝ ի պատիվ բրիտանական ապրանքանիշի 100-ամյակի:

Bentley Bacalar-ը հագեցած կլինի 2 տուրբիններով W12 6 լիտրանոց շարժիչով, որը, օրինակ՝ նոր Flying Spur-ի եւ Continental GT-ի վրա զարգացնում է 635 ձիաուժ եւ 900 Նմ պտտեցնող պահ: Տրանսմիսիան ռոբոտ 8 աստիճան «ռոբոտ» է: Ենթադրվում է, որ կաբրիոլետը կլինի թեթեւ եւ ավելի արագ, քան նոր «Կոնտին», որը կարող է զարգացնել առաջին «հարյուրյակը» 3,7 վայրկյանում: