NASA-ն հայտարարել է Artemis ծրագրի շրջանակում Լուսին եւ Մարս թռիչքների համար տիեզերագնացների  նոր խումբ հավաքելու մասին, հաղորդում է Hightech-ը:

Գործակալությունը ծրագրին մասնակցելու համար հայտեր կընդունի: Ծրագրով նախատեսվում է Լուսին եւ Մարս մարդկանց ուղարկել 2020 թվականի մարտի 2-31-ը: NASA-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ այժմ ԱՄՆ-ն ունի 48 գործող տիեզերագնացներ, որոնք պարբերաբար այցելում են ՄՏԿ, սակայն գործակալությանն ավելի շատ մարդիկ են պետք՝ տիեզերանավերը ղեկավարելու համար:

Ծրագրին մասնակցելու համար թեկնածուները պետք է ունենան ամերիկյան քաղաքացիություն, ինչպես նաեւ գիտության, տեխնիկայի, ինժեներիայի կամ մաթեմատիկայի ոլորտներում մագիստրոսի դիպլոմ: Որպես այլընտրանք NASA-ն նշում է բժշկության դոկտորի կոչումը:

Ապագա տիեզերագնացները պետք է նաեւ ունենան առնվազն հազար ժամ թռիչքի փորձ որպես ռեակտիվ օդանավի հրամանատար կամ ունենան երկու տարվա փորձ հարակից ոլորտում: 

Artemis ծրագիրը, որը NASA-ն ներկայացրել է 2019 թվականին, կազմված է լինելու երեք փուլից: Առաջինը՝ Artemis 1-ը, նախատեսում է 2020 թվականին Լուսնի շուրջ SLS  հրթիռի վրա տեղադրված Orion տիեզերանավի անօդաչու թռիչք եւ նրա վերադարձ Երկիր: Երկրորդ փուլը՝ Artemis 2, Երկրի բնական արբանյակի շուրջ թռիչք է անձնակազմով, նախատեսված է 2022 թվականին: Առաքելության երրորդ փուլում՝ Artemis 3, NASA-ն հույս ունի Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջք իրականացնել 2024 թվականին եւ նրանց Մարս ուղարկել 2030-ական թվականներին: