Հայաստանի Հանրապետությունն այս պահին ունի ավիացիոն ոլորտում 49 միջկառավարական համաձայնագիր: Այս մասին փետրվարի 13-ին ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրի» վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Նա հավելեց, որ մոտ ժամանակներս նախատեսվում է ստորագրել ՀՀ եւ ԵՄ միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը: