Xiaomi-ն ներկայացրել է Mi 10 ֆլագմանային սմարթֆոնների հավաքածուն: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով սարքերի շնորհանդեսն անցկացվել է առցանց ռեժիմով: Միջոցառման հեռարձակումը կատարվել է Weibo-ում Xiaomi-ի էջում, փոխանցում է Lenta-ն: 

Ընկերությունը թողարկել է 2 սմարթֆոն՝ Mi 10 եւ Mi 10 Pro: Դեվայսներն ունեն 6,67-դյույմանոց Super AMOLED դիսփլեյ՝ 2340х1080 պիքսել թույլատրելիությամբ եւ բարեփոխման 90 հերց հաճախությամբ: Էկրանի ձախ վերին անկյունում տեղակայված է 20 մեգապիքսել ճակատային խցիկը: Սարքերը հիմնված են Snapdragon 865 չիպի վրա, ունեն 8/12 գիգաբայթ օպերատիվ եւ 128/256  գիգաբայթ ներկառուցված հիշողություն:

Mi 10 հավաքածուի սարքերը 5G ծածկույթում են եւ ունեն նոր ձեւաչափի LPDDR5 օպերատիվ հիշողություն: Mi 10 մոդելի խցիկը ունի 108 մեգապիքսել հիմնական մոդուլ, 13 մեգապիքսել լայնանկյուն եւ երկու լրացուցիչ սենսոր՝ յուրաքանչյուրը 2 մեգապիքսել թույլատրելիությամբ: Mi 10 Pro-ի խցիկը 108 մեգապիքսել հիմնական մոդուլ է, 20 մեգապիքսել լայնանկյուն օբյեկտիվով եւ երկու 12 ու 8 մեգապիքսել հեռաօբյեկտիվներով՝ 50Х թվային զումով:

Սարքերը տարբերվում են նաեւ մարտկոցի տարողությամբ: Բազային ֆլագմանն ունի 4780 միլիամպեր/ժամ մարտկոց՝ 30 վատտ արագ լիցքավորմամբ, Mi 10 Pro-ի մարտկոցի տարողությունն է 4500 միլիամպեր/ժամ՝ 50 վատտ հզորությամբ արագ լիցքավորմամբ:

Ֆլագմաններն ունեն 2 ստերոբարձրախոս՝ Hi-Res Audio, NFC, USB-C անջատիչ, Bluetooth 5.0 աջակցությամբ: Դակտիլոսկոպիկ սենսորը ներկառուցված է սարքերի էկրաններին: