Իրաքի կառավարությունը երկրում առաքելությունը շարունակելու համար կանաչ լույս է տվել ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Իրաքը պահանջել է, որպեսզի արտասահմանյան ուժերը լքեն երկիրը ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, հաղորդում է AP-ը:

«Իրաքի կառավարությունը հաստատել է իր ցանկությունը շարունակել պատրաստվածությունը, խորհրդակցություն եւ Իրաքի զինված ուժերի համար ներուժի մեծացումը: Մենք կմնանք Իրաքում այնքան ժամանակ, քանի դեռ մեզ այստեղ ողջունում են»,- ասել է նա:

Կանադայի ղեկավարությամբ ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունը սկսվել է 2018 թվականին եւ հավաքել է մոտ 500 զինծառայողների:

Ի տարբերություն միջազգային կոալիցիայի՝ ՆԱՏՕ-ի ուսումնական ջանքերը կապված չեն մարտական գործողությունների հետ: