Ամստերդամի իշխանությունները արգելել են գիդով շրջայցերը Կարմիր լապտերների փողոցում, որտեղ զբոսաշրջիկները նայում են ցուցափեղկերում կանգնած կիսամերկ «գիշերային թիթեռնիկներին»։ Այս քայլը Կարմիր լապտերների շրջանում չափազանց շատ զբոսաշրջիկների, մաքրելու եւ աշխատավորներին պաշտպանելու խնդիրը լուծելու քաղաքային իշխանությունների վերջին փորձն է, հայտնում է AP-ը։

Քաղաքի ներկայացուցիչների խոսքերով՝ մարմանավաճառները պարբերաբար բռնության են ենթարկվում, զբոսաշրջիկնեը առանց համաձայնություն ստանալու լուսանակարում են նրանց։ «Անհարգալից է սեքս-աշխատողներին վերաբերել ինչպես զբոսաշրջային տեսարժան վայրի»,- հայտարարել է Ամստերդամի քաղաքապետ Վիկտոր Էվերխարդտը։

Էքսկուրսիաները հայտնի փողոցում նախկինի պես կթույլատրվեն, եթե գիդերը հետեւեն նոր սահմանափակումներին, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլին։

Օրական Կարմիր լապտերների թաղամասով մոտ 115 էքսկուրսիա է անցնում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այցելուների մեծ մասը անհարմարություններ է պատճառում այդ թաղամասի բնակիչների կեսից ավելիին եւ հաստատություններին։