ԱՄՆ-ը չինական տեխնոհսկա Huawei-ին մեղադրել է ամերիկյան ընկերություններից կոմերցիոն գաղտնիքներ գողանալու «տասնամյա» փորձի մեջ, հայտնում է AFP-ը։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Huawei-ը «ինտելեկտուալ սեփականության անօրինական յուրացման» նպատակով գործարքի մեջ է մտել վեց ամերիկյան ընկերությունների հետ՝ իր գլոբալ բիզնեսն ընդլայնելու ռազմավարության շրջանակներում։

Ավելի վաղ ԱՄՆ-ը Huawei-ին մեղադրել էր ամերիկյան T-Mobile օպերատորի կոմերցիոն գաղտնիքները գողանալու մեջ։

Huawei-ը, որը խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկն է եւ հեռակոմունիկացիոն սարքավորումների խոշորագույն արտադրողը, հայտնվել է Վաշինգտոնի «սեւ ցուցակում»՝ չինական կառավարության եւ հետախուզական ծառայությունների հետ իր գործարքների հետ կապված մտահոգությունների պատճառով։

Huawei-ի ենթադրյալ դավադրությունը եւ ԱՄՆ-ի պատժամիջոցների խախտումը հանգեցրել են Կանադայում Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալությանը։

Նոր մեղադրանքները հաստատում են, որ Huawei-ը «խարդախության եւ ամերիկյան գործընկերների բարդ տեխնոլոգիաները անհավասարաչափ յուրացնելու համար ստի վաղեմի փորձ ունի»։

«ԱՄՆ-ի կոմերցիոն գաղտնիքները եւ այլ բարդ տեխնոլոգիաները գողանալու Huawei-ի փորձերը հաջողվել են»,- ասվում է արդարադատության նախարարության հայտարարության մեջ։