Վիրջինիա նահանգում միայն ամուսնական զույգերը կարող են զբաղվել սեքսով: Սակայն այդ օրենքը չեղարկվել էր նահանգի Պատգամավորների պալատի կողմից, որն արդեն երկար ժամանակ է, ինչ կիրառում է «Վիրջինիան սիրահարների համար» կարգախոսը զբոսաշրջիկներին գրավելու համար, հաղորդում է FOX 40-ը:

Այսպես կոչված «ապօրինի կենակցության հանցանքը» ենթադրում է տուգանք մինչեւ 250 դոլարի չափով:

«Դա հիմար օրենք է: Դա խելագարություն է,-ասել է Պատգամավորների պալատի ներկայացուցիչ, դեմոկրատ Մարկ Լեւինը:-Ոչ ոք չպետք է կարծի, որ նրան կարող են պատասխանատվության ենթարկել այդ սովորական պրակտիկայի համար»:

Վիրջինիայի Գերագույն դատարանը մերժել էր օրենքը 2005 թվականին որպես «կառավարության ոչ սահմանադրական միջամտություն»՝ չնայած այն մնում է Վիրջինիայի Կոդեքսում:

Այժմ օրինագիծը պետք է դիտարկվի նահանգի Սենատի կողմից:

Բոլորովին վերջերս Մասաչուսեթսն ու Յութան չեղարկել են համանման օրենքներ, մինչդեռ Այդահո եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներում դեռեւս կան այդօրինակ օրենքներ: