Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ի վեր Հայաստանն ավելի քիչ է վճարել Միության միասնական բյուջե, քան ստացել է: 2019-ին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ է ուղարկվել 63 մլրդ. 422 մլն ՀՀ դրամ: ԵԱՏՄ երկրներից ՀՀ է ուղարկվել 75 մլրդ 369 մլն դրամ: Այս մասին այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

Նրա խոսքով` Հայաստանը ԵՏՄ միասնական բյուջեից ավանդաբար 1.22 տոկոս է ստանում, եւ անցած տարի պատկերը չի փոխվել, սակայն վճարած եւ ստացած գումարների միջեւ տարբերությունը զգալի կրճատվել է, ինչը Երեւանի կողմից ուժեղացված վարչարարության եւ ազնիվ գործարար հարաբերությունների արդյունք է: «2018-ի կեսից Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ի միասնական բյուջեում ավելացել է»,- հավելեց նա: