2020թ. փետրվարի 12-ին Նիդերլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2019-ի դեկտեմբերի 17-ին Նիդերլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: