Royal Bank of Scotland-ը (RBS) 2020 թվականին կփոխի իր անվանումը 300 տարվա մեջ առաջին անգամ՝ վերանվանվելով NatWest Group Plc՝ հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Բանկը հիմնադրվել է 1727 թվականին եւ չի փոխել անվանումը գրեթե 300 տար, հաղորդում է Ինտերֆաքսը:

Բանկի գործադիր տնօրեն Էլիսոն Ռոուզը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը 2019-ի նոյեմբերին, հայտարարել է ծախսերի հետագա կրճատումների մասին: Նա բացատրել է, որ մենեջմենթի աշխատանքներն ամբողջովին չեն համապատասխանում ներուժին, եւ բանկը պետք է ավելի լավ աջակցի իր հաճախորդներին:

Ռոուզը առաջին կինն է դարձել, որը ղեկավարել է բրիտանական խոշոր բանկը:

2018 թվականին Մեծ Բրիտանիայում ֆինանսական եւ մանրածախ բանկային գործառնությունների միջեւ սահմանազատման վերաբերյալ նոր օրենքին համապատասխան՝ RBS-ը ներդրումային բանկինգն առանձնացրել է որպես առանձին իրավաբանական անձ, որը ստացել է NatWest Markets Plc անվանումը:

RBS-ն ազգայնացվել Էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո:  RBS-ը ազգայնացվել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո: Հարկատուների միջոցներից բանկին տրամադրված ֆինանսական օգնությունը կազմել է 45,5 մլրդ ֆունտ՝ նրա բաժնետոմսերի 81 տոկոսի դիմաց: Դրա հետ մեկտեղ կառավարությունն աստիճանաբար կրճատել է իր բաժինը բանկում՝ վաճառելով նրա բաժնետոմսերը (վերջին անգամ դա արվել է 2018 թվականի կեսերին):

2019-ի արդյունքներով՝ մինչեւհարկային շահույթն ավելացել է մինչեւ 4,23 մլրդ ֆուն՝ նախորդ տարվա 3,36 մլրդ ֆունտից: Միջին կանխատեսումը կազմել էր 4,07 մլրդ ֆունտ: