Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այս գործին՝ նշել է.

«Այս գործը դեռեւս նախաքննության փուլում է, եւ վերջնական իրավական գնահատականներ դեռ կտրվեն: Իսկ ընդհանրապես՝ ՄԻԵԴ-ի մոտեցումը հստակ է. խոշտանգման հաստատված եւ ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել: Հայաստանյան դատաիրավական պրակտիկան մի փոքր այլ տրամաբանության վրա է, եւ սա դեռեւս խնդիր է»:

Ոստիկանները հակագազով եւ մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ը արձագանքել է սկանդալային տեսանյութին