Malwarebytes-ի մասնագետները գտել եւ նկարագրել են xHelper վիրուսը: Ըստ նրանց` վնասատու ծրագիրն Android-ով աշխատող սմարթֆոն է վերադառնում նույնիսկ դեվայսի բոլոր տվյալներն ամբողջությամբ ջնջելուց հետո, հայտնում է Lenta-ն:

Կիբերանվտանգության փորձագետները xHelper-ով վիրուսով վարակված սմարթֆոն են ստացել: Նրանց չէր հաջողվել ազատվել վնասատու ծրագրից նույնիսկ սարքի ամբողջական վերածրագրավորումից հետո: Մասնագետները նկատել են, որ վիրուսային ֆայլերը վերադառնում են սարքից հեռացումից որոշ ժամանակ անց:

XHelper-ի առանձնահատկությունների ուսումնասիրությունից հետո փորձագետները պարզել են, որ ծրագրի նորից հայտնվելը կապված է Google Play-ի հետ, քանի որ Android-ի համար առցանց խանութի անջատումից հետո վիրուսը դադարել է վերադառնալ: Malwarebytes-ին չի հաջողվել պարզել, թե ինչպես է ծրագիրը վերատեղադրվում սարքի վրա, սակայն ընկերությունը հետեւություն է արել, որ xHelper-ն ուղիղ կերպով չի հայտնվում Google Play-ի կատալոգից, այլ օգտագործում է առցանց ռեպազիտորը որպես «ծխե շղարշ»:

Որպես սմարթֆոնը վիրուսից բուժելու համար խորհուրդ փորձագետները խորհուրդ են տվել ժամանակավորապես անջատել Google Play-ը կարգավորումների միջից, սարքը ստուգել ցանկացած հակավիրուսով եւ հեռացնել վնասատու ծրագրի հետքերը: Մասնագետների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, վիրուսն այլեւս չի հայտնվի:

XHelper վիրուսը հայտնաբերվել էր 2019-ի մայիսին: Ծրագիրը ներթափանցում է զոհի սմարթֆոնի մեջ, ինքնուրույն տեղադրվում է եւ ինքնուրույն մեծ թվով հավելվածներ է ներբեռնում: