Փետրվարի 14-ին, ժամը 16:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց 81/3 հասցեում բախվել է երկու ավտոմեքենա, տուժել են քաղաքացիներ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: