Փետրվարի 14-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է  Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, քննարկվել են համագործակցության հետագա պլաններն ու նախանշվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: