Սիրելի՛ հայրենակիցներ։ Հետևելով «Ազատ հայրենիք» կուսակցության՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին կայացած 7-րդ համագումարի որոշմանը և հարգելով հանրությանը տված իմ խոստումը՝ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի իմ թեկնածության գրանցման համար նախատեսված փաստաթղթերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ։ Հետևելով «Ազատ հայրենիք» կուսակցության՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին կայացած 7-րդ համագումարի որոշմանը և հարգելով հանրությանը տված իմ խոստումը՝ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի իմ թեկնածության գրանցման համար նախատեսված փաստաթղթերը:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ԿԸՀ ենք ներկայացրել նաև «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական համամասնական ցուցակում ընդգրկված 65 անդամների թեկնածությունների գրանցման համար փաստաթղթերը: Դաշինքի մաս են կազմում նաև «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները:

Աստծո կամոք՝ հաջողություն մեր հայրենիքին... Թող արցախցի ընտրողի վստահության քվեով հիմք դրվի հայրենիքի հետագա զարգացման ու զորացման նոր էջերին»: