Թուրքական Anadolu գործակալությունը հրապարակել է գրոհայինների կողմից սիրիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման տեսանյութը:

Կադրերում կարելի է նկատել, թե ինչպես է կրակով բռնկված ուղղաթիռն ընկնում հրթիռով խոցումից հետո:

Սիրիական բանակի ուղղաթիռը խոցվել էր ժամը 13:40-ին Իդլիբում Ուրում-Կուբրա գյուղի շրջանում, որտեղ տեղակայված են թուրքամետ զինված խմբավորումները: Ուղղաթիռի ամբողջ անձնակազմը զոհվել է:

Սա արդեն այս շաբաթվա մեջ երկրորդ դեպքն է: Փետրվարի 11-ին «Ջաբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները սիրիական ուղղաթիռ էին խոցել, անձնակազմի անդամներին չէր հաջողվել փրկվել:  

Սիրիական բանակն այս տարվա հունվարի 26-ին հարձակում է սկսել Հալեպի արեւմուտքում՝ կապված ահաբեկիչների կողմից քաղաքի բնակելի թաղամասերի հրթիռակոծումների հետ, որոնց արդյունքում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Իդլիբում իրավիճակի սրման ֆոնին Անկարան եւ նրա գործընկերների մի մասը մարդասիրական օբյեկտների եւ թուրք զինվորականների ուղղությամբ հարվածներ հասցնելու մեջ մեղադրում են Դամասկոսին եւ Մոսկվային: Ռուսաստանը եւ Սիրիան բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում անկայունության պատճառը ահաբեկիչների գործողություններն են: