Մյունխենի անվտանգության համաժողովին վաղը՝ փետրվարի 15-ին, Լեռնային Ղարաբաղի թեմայով քննարկում է տեղի ունենալու  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Այս մասին տեղեկացնում ենք համաժողովի պաշտոնական կայքից: Ըստ օրակարգի՝ քննարկումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 17:30-ից 18:15-ը: