Եգիպտոսում 51-ամյա բրիտանացին մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ՝ չնայած նրա ընտանիքը պնդում է, որ տղամարդը պարզապես թփթփացրել է օդանավակայանի աշխատակցի ուսին՝ ի նշան երախտիքի, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Sun-ին:

Թոնի Կամոչիոն, որն ապրում է Սուրեյ կոմսությունում եւ չորս երեխաների հայր է, ձերբակալվել է եգիպտական ոստիկանության կողմից: Բրիտանացին տեղափոխվել է Հուրգադայի բանտ:

Ձերբակալվածի տիկինն ու որդին մնացել են Եգիպտոսում եւ տեղական իշխանություններից պահանջում են ազատ արձակել իրենց ընտանիքի անդամին: