Վայոց Ձորի մարզում երեկ՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 21-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած ВАЗ 21010 մակնիշի 31 ՍՏ 010 համարանիշի և 30-ամյա Նարեկ Շ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 01 MX 707 համարանիշի ավտոմեքենաները:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: