Հենց նոր տեղեկացա, որ ՀՔԾ-ն Նարեկ Սամսոնյանին որպես ՄԵՂԱԴՐՅԱԼ վաղը 13:00-ին կանչել է հարցաքննության: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար: Դուք հասկանո՞ւմ եք՝ ուր է հասել իրավապահների բեսպրեդելը: Դուք հասկանո՞ւմ եք, որ լրատվամիջոցի դեմ սա աններելի ոնձգություն է: Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում մամուլի ազատության, քաղաքական քննադատության դեմ սկսված և շարունակվող անհավանական ու աննախադեպ չափերի հասնող ռեպրեսիաները, որ իրականացվում է քաղաքական իշխանության կողմից», գրել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ն.Սամսոնյանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահն է եւ antifake.am կայքի գլխավոր խմբագիրը: