Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը:

Քննարկումը  վարում է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը և Ալիևը հանդես կգան ելույթներով:

Նշենք, որ մինչ այս  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիեւը կարճատեւ հանդիպում են անցկացրել: