ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը գլխավորում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալման կոալիցիան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը աջակցում է իր ինստիտուտները, մանդատը, արդյունավետության աճեցումը վերստեղծելու Ամերիկյան պետությունների կազմակերպության ջանքերը»,- ասել է Պոմպեոն՝ «Արեւմուտքը հաղթում է» ելույթով հանդես գալով Մյունխենյան անվտանգության համաժողովում։ Մենք գլխավորում ենք Մադուրոյի տապալման եւ վենեսուելական ժողովրդի կամքի հարգանքի 59 երկրների կոալիցիան»։

Իրավիճակը Վենեսուելայում սրվել էր այն բանից հետո, երբ 2019թ․ հունվարին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակումը դրանից երկու օր առաջ չեղարկել էր գերագույն դատարանը, հայտարարել էր իրեն նախագահի պաշտոնակատար։ Ժամանակավոր պաշտոնակատար նրան ճանաչել էին ԱՄՆ-ը, Լիմայի երկրների խումբը (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ Եվրամիության երկրների մեծ մասը։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը հեղաշրջման փորձ էր անվանել եւ հայտարարել էր դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Նրա աջակցությամբ հանդես էին եկել Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան եւ Թուրքիան։