Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն իբր բարձր մակարդակով ղեկավարում է Լիբիայի հակամարտությունը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դա չի համապատասխանում գործերի իրական դրությանը։ Չգիտեմ, թե որտեղից է նա դա վերցրել»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցերին։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ռուսական ռազմական ղեկավարության ներկայացուցիչները ղեկավարում են Լիբիայում մասնավոր ռազմական ընկերությունների գործողությունները։