Թուրքիան պահանջում է անհապաղ հանել սիրիական զորքերը թուրքական դիտորդական կետերից Իդլիբում, Անկարան չի սպասելու մինչեւ փետրվարի վերջը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրաիական բանակը դադարեցնի հարձակումը Իդլիբում եւ մինչեւ փետրվարի վերջը հեռանա թուրքական դիտորդական կետերից՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական պատասխանով։

«Քանի դեռ ռեժիմի ուժերը Սոչիի համաձայնագրով որոշված սահմաններից (Իդլիբի դեէսկալացիայի գոտու) դուրս չեն եկել, խնդիրը չի լուծվի։ Եթե նրանք չգնան, ապա մենք կանենք այդ գործը՝ չսպասելով փետրվարի վերջին»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։