Անհայտ անձը որսորդական կարաբինից կրակ է բացել եւ սպանել երկու մարդու Կալինինգրադի փողոցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախնական տվյալներով՝ տղամարդը որսորդական հրացանից կրակ է բացել անցորդների վրա։ Նա սպանել է երկու մարդու, որից հետո փորձել է ինքնասպանություն գործել։ Հանցագործը վիրավոր է եւ հոսպիտալացվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ զոհերը տղամարդ եւ կին են։ «Սպանվածը հղի էր։ Դեպքի վայրում աշխատում են ՔԿ աշխատակիցներ։ Լուծվում է քրեական գործ հարուցելու հարցը»,- հավելել է աղբյուրը։