Իրանական ռազմաբազան Բաղդադի Կանաչ գոտում, որտեղ տեղակայվել են ամերիկյան զորքերը, ենթարկվել է հրթիռակոծման, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրին:

Նշվում է, որ հարձակման հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Ինչպես հայտնել է գործակալությանն Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության մամուլի քարտուղար, գնդապետ Մայքլս Քագինսը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:30-ի շրջանում: