Դիվանագիտությունը, հրապարակային բանակցությունը չի սիրում շատախոսություն-դատարկախոսություն. մանավանդ մի լեզվով, որին չես տիրապետում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

«Դիվանագիտությունը/հրապարակային բանակցությունը չի սիրում շատախոսություն-դատարկախոսություն. մանավանդ մի լեզվով, որին չես տիրապետում:

Իսկ մենք միայն լեզվին չի, որ չէինք տիրապետում...

Բայց արդյոք ունե՞ք սեփական սխալները նախ տեսնելու, հետո՝ խմբագրելու ունակություն: Իսկ եթե՞ սխալները շատ են ու անխմբագրելի...

Իհարկե, իշխանամերձ սազանդարները կշտապեն մխիթարել ու քծնել՝ գրելով, թե «ոնց Ալիևին փռեց ասֆալտին», բայց իրականում դիվանագիտական այդ «բաց լուսամուտները» ծանր գին ունեն:

Ավելին գրելը-բարձրաձայն մտածելը շատ ցավալի է...»,-նշել է նա։